Փաշինյանի ոստիկանությունը ձերբակալել է մեր ակտիվիստներին․ Արզաքանցյան

Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ կուսակցության ակտիվիստներ են ձերբակալվել։

«Փաշինյանի ոստիկանությունը ձերբակալել է մեր ակտիվիստներին»,-գրել է նա։

Հունիսի 9-ին էլ բերման ենթարկվածներ կային։

Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ համակիրների հետ հանդիպման ընթացքում, բերման են ենթարկվել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շտաբների ղեկավարները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել