Ադրբեջանական լրատվականները՝ Փաշինյանի հաղթանակի մասին

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքումգրել է․ ««Կասկած չունեմ, որ Փաշինյանը հաղթելու է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում և դրանից հետո բանակցային գործընթացն ու խաղաղության հաստատումը կընթանան արագ տեմպերով». այսպիսինն է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևի կարծիքը Հայաստանում ընտրությունների վերաբերյալ։

Այս օրերին թուրքական և ադրբեջանական մամուլը լի է կապիտուլիանտ Փաշինյանին գովաբանող հոդվածներով։ Իմիջիայլոց, դրանցում նշվում է, որ եթե Փաշինյանը մնա, ապա Հայաստանը խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ՝ վերջնականապես հրաժարվելով Արցախից։

Հունիսի 20-ին սրա դեմն առնելու հնարավորություն կա»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել