Առևտրի կենտրոնից դուրս եկած անձինք խոչընդոտել են Տիգրան Ուրիխանյանի գլխավորած դաշինքի նախընտրական քարոզարշավը

«Մեր տունը Հայաստանն է» դաշինքի ցուցակը գլխավորող Տիգրան Ուրիխանյանը հայտնում է․

«Քիչ առաջ Ռոսսիա մոլ-ի մոտակայքում, նույն առևտրի կենտրոնից դուրս եկած անձինք խոչընդոտել են Տիգրան Ուրիխանյանի գլխավորած  «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի նախընտրական քարոզարշավը։

Այս պահին նախընտրական շտաբը դիմել է ոստիկանություն, այս պահին սպասում են իրավապահների արագ արձագանքին»։

Հիշեցնենք, որ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի թիմը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Ալյանս» կուսակցությունը, նաև մի խումբ անհատներ արտահերթ ընտրություններին մասնակցելու են միասնական` «Մեր տունը Հայաստանն է» ցուցակով։

«Հիմք ընդունելով «ո՛չ հին, ո՛չ ներկա, ո՛չ սև, ո՛չ սպիտակ» չարատավորված, ինտելեկտուալ և հայրենասեր մարդկանց և ուժերի համախմբման անհրաժեշտությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի թիմը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Ալյանս» կուսակցությունը, ինչպես նաև մի շարք բացառապես բարի համբավ վայելող անհատներ արտահերթ ընտրություններին մասնակցելու են մեկ միասնական ` «Մեր տունը Հայաստանն է» ցուցակով։

Այն գլխավորելու է միասնական ցուցակի վարչապետի թեկնածու ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, երկրորդ համարն է հայտնի սահմանադրագետ ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, երրորդը` ճանաչված փաստաբան, «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սոնա Գուլքանյանը», – նշված էր հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել