«Բա տանձը որտեղից եք քաղում»․ Փաշինյանին «քաշած օղի» հյուրասիրեցին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նախընտրական քարոզարշավի 4-րդ օրը Լոռու մարզում է։

Սարամեջ գյուղում նրան ծափողջույններով դիմավորեցին։ Նրան խմիչք հյուրասիրեցին՝ կոնյակ կամ «քոլի տանձի քաշած օղի»։ Փաշինյանն էլ ընտրեց օղին՝ հետաքրքրվելով, թե ինչ մրգից է պատրաստված, որտեղից են հավաքում տանձը և այլն։ Նա շնորհակալություն հայտեց ջերմ հանդիպման, դիամվորման համար՝ նշելով, որ ունի այդ ուժի, էներգիայի կարիքը։

Նա նորից հիշեցրեց, որ պետք է գնալ ընտրատեղամասեր, մասնակցել քվեարկությանը։ «Ուզում եմ հիշեցնել, որ հիմա գրիչ բան չկա, ուղղակի 3-րդ քվեաթերթիկը դնում եք ծրարի մեջ, ոմտեցնում եք, դրոշմապիտակ են փակցնում, գցում եք քվեատուփի մեջ»,-ասաց նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել