ԱՄՆ պետքարտուղարության հորդորը՝ Հայաստան մեկնող իր քաղաքացիներին

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստան շրջագայելու մեկնող իր քաղաքացիներին առաջարկում է վերանայել Հայաստան ճանապարհորդությունը COVID-19-ի պատճառով, քանի որ որոշ շրջաններում ռիսկայնությունը բարձր է: Ընդհանուր առմամբ այն չորրորդ մակարդակից իջել է երրորդի: Գերատեսչությունը խորհուրդ է տալիս ցանկացած միջազգային ճանապարհորդություն պլանավորելիս նախապես կարդալ Travel Advisory-ն ամբողջովին, ինչես նաև պետքարտուղարության COVID-19-ի էջը:

Այս հայտարարությունը տարածվել է հունիսի 8-ին։

ԱՄՆ պետքարտուղարությունը հորդորում է իր երկրի քաղաքացիներին չայցելել Լեռնային Ղարաբաղ, քանի որ իրադրությունն այնտեղ լիարժեք կայուն չէ, պարբերաբար հնչում են կրակոցներ: Առաջարկվում է խուսափել ինչպես շփման գծի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջպետական սահմանին մոտ ճանապարհներից:

Սպիտակ տունը զգուշացնում է, որ անկարող են արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ սահմանափակ է ԱՄՆ կառավարության աշխատակիցների ճանապարհորդությունն այդ տարածաշրջան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել