Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լավ լուր ունի կապված գերիներին մասին:
«Համապատասխան մարմիններին հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն մեր առաջարկը, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա միակ պայմանը, ուղղությունը չէ, և հուսահատ քայլ չէ գերիների խնդիրը լուծելու համար:
«Այս ընթացքում շատ-շատ ինտենսիվ աշխատանք է արվում, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Նա ասաց, որ առաջարկել են՝ երկու կողմերը հայելային ճանապարհով հետ քաշեն զորքերը և սահմանի երկայնքով կանգնեն ռուս սահմանապահները և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավմամբ կսկսեն սահմանագծի ճշգրտման աշխատանքները Սոթք-Խոզնավար հատվածում:
Մանրամասները՝ տեսանյութում