Ես ընդունում եմ դուելի քո հրավերը, ես խոսքով քեզ կոչնչացնեմ, «մեյիդդ» կփռեմ գետիններին․ Փաշինյանը՝ Քոչարյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Աշտարակ քաղաքում ասաց․

«Ռոբերտ Քոչարյանը փորձում է իրենից իբր ուժեղ տղու կերպար ստեղծել։ Ես քեզ ուղիղ ասում եմ՝ Ռոբիկ, դու ոչ մի բան ես, դու ոչնչություն ես, դու տղա չես, դու տղամարդ չես, եթե տղամարդ ես, ես քեզ հրավիրում եմ բանավեճի։ Արի, կանգնի խոսակցության, ուզում ես, զենքով արի, ես խոսքով քեզ կոչնչացնեմ, «մեյիդդ» կփռեմ գետիններին, և քեզ չեն օգնի մինչև էսօր իշխանության միջանցքներում գոյություն ունեցող կոռումպացված ստահակները։ Բոլորիդ մի տեղ հունիսի 20-ին ընտրական ժողովրդական քվեով վռնդելու ենք Հայաստանի քաղաքական դաշտից։ դու ոչ մի բան ես, ժողովուրդը քեզ ոչնչացնելու է և հստակ հայտարարելու է, որ ՀՀ-ում ապագա կա։ Ես ընդունում եմ դուելի քո հրավերը։ Դու քո ուզած ցանկացած զենքով, ես՝ առանց զենքի, բաց ձեռքերով, իմ խոսքով, իմ սրտով, իմ մտքով և ժողովրդի աջակցությամբ քեզ կոչնչացնեմ։ Ասա ժամը և տեղը, վերցրու ուզածդ զենքը, և ես գալու եմ ժողովրդի հետ, և մենք քեզ սատկացնելու ենք քաղաքական իմաստով։ Կամ եթե շատ վախեցար, ասա, որ վախեցար, և ես կգամ մենակ՝ նույն պայմաններով։ Դու ոչ մի բան ես, դու ՀՀ-ում չես կարող որևէ բան որոշել, որովհետև դու կողծ տեղեկանքով ես մտել ՀՀ։ Ես քո էդ կեղծ տեղեկանքը պատռելու եմ, փաթաթելու եմ, մնացածն արդեն գիտեք՝ հետո ինչ եմ անելու»։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավերին, ասել էր․

«Բանավեճի ցանկություն չկա, բայց դուելի պատրաստ եմ, յուրաքանչյուր զենքի տեսակով, բայց չեմ կարծում տղամարդկությունից խոսացողը տղամարդկության հետ առնչություն ունի»։

Հիշեցնենք նաև, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ Ապարանի գրասենյակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել էր․

«Ղարաբաղի հարցի բանակցային փաթեթները ընդամենը մի քանի էջ են, բայց այդ մի քանի էջերի և էդ պատմության մեջ էնքան նրբություններ կան, որ շատ կարևոր է, որ քաղաքացին այդ նրբություններն արձանագրի։ Ես ակնկալում եմ, որ Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները պետք է արձագանքեն դրան։ Ընտրությունների նախորդ օրը տեղի է ունենալու բանավեճ։ Եվ եթե մինչև այդ բանավեճը չպատասխանեն, էդ բանավեճի ժամանակ նրանք ստիպված են լինելու պատասխանեն հարցադրումներին։ Այո, ես և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ հունիսի 18-ին կայանալիք ուղիղ եթերում բանավեճի։ Էդ բանավեճի ժամանակ ամենալավը կերևա։ Որովհետև շատ հեշտ է փակ դահլիճներում խոսել, տղամարդլամիշ լինել։ Կգաք, դեմ-դիմաց կկանգնենք և կխոսենք, և բացատրություն կտանք։ Այո, Ռոբերտ Քոչարյանը պետք է բացատրություն տա, թե ինչու է 1997-1998 թվականներին Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել