Այս հասարակությանը ղարաբաղցիների ու հայաստանցիների` մենք չենք բաժանել. Ռոբերտ Քոչարյան

«Այս հասարակությանը սև ու սպիտակի մենք չենք բաժանել, հների ու նորերի մենք չենք բաժանել, ղարաբաղցիների հայաստանցիների մենք չենք բաժանել, իրենք են բաժանել, հիմա մենք պետք է հավատա՞նք, որ իրենք ունակ են դա վերականգնել: Մենք տեսնում ենք, իրենց քարոզարշավի թեզերը, չեն գալիս իրենց սխալների համար ասում՝ ներողություն, սխալվել ենք, ճիշտ չենք հաշվարկել, ճիշտ չենք մտածել, դուք որևէ մի տեղ նման բան լսե՞լ եք այդ քայլածներից, ես չեմ լսել, եթե լսել եք, ինձ հուշեք»,-այս մասին Սիսիանում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Դիմելով ներկաներին նա ասաց, որ վստահեն իրենց և հնարավորություն տան, որ իրենք ցույց տան, որ իսկապես այն ուժն են, որը բարելավվելու է մարդկանց կյանքի որակը, անվտանգության զգացողությունը, որը ունեցել են մարդիկ, վերադարձվելու է նրանց:

«Իմ ղեկավարման 10 տարիները եղել են գների կայուն տարիներ: Տարեկան միջին գնաճը եղել է ընդամենը 2 տոկոս, որը համարվում է շատ լավ ցուցանիշ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել