Քիչ առաջ որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով անհայտ ծագման տելեգրամյան ալիքին` լուր են տարածել, թե իբր Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:
«Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է։ Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներից ոչ ոք ոչ մի միջադեպի չի մասնակցել։ Սա հերթական կեղծիքն է, որի միջոցով հայտնի ուժերը իրենց սպասարկող ԶԼՄ-ների միջոցով ցանկանում են սադրել և անվանարկել Խաչատուր Սուքիասյանին։
Լուրը տարածող լրատվամիջոցներից պահանջում եմ հեռացնել այդ կեղծ լուրը եւ հանդես գալ հերքմամբ»,-նշել է նա։