2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերի պատգամավորների թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը:
Իրավաբան.net-ը հրապարակում է կուսակցությունները գլխավորող առաջին համարների, հասարակական մեծ հետաքրքրություն ունեցող գույքի ու եկամուտների հայտարարագրերը։
Ընտրություններին 2-րդ համարի տակ հանդես եկող Հայ ազգային կոնգրես կուսակցությունը գլխավորում է ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը։
Ներկայացրած հայտարարագրի համաձայն, Տեր-Պետրոսյանն այժմ որևէ տեղ չի աշխատում, թոշակառու է։
ՀՀ 1-ին նախագահն ունի 5 անշարժ գույք, բոլորը Երևանում․
- առանձնատուն (սեփականություն) – 813․35 քմ
- հողամաս (սեփականություն) – 10․8 հա
- հասարակական տարածք (սեփականություն) – 311․2 քմ
- հասարակական տարածք (համասեփականություն) – 57․6
- հասարակական տարածք (համասեփականություն) – 167։
Նա հայտարարագրել է նաև 1997 թվականի ավոտեմեքենա՝ Լինքոլն Թաունքար։
Լևոն Տեր-Պետրոսյանի եկամուտները մայիսի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 12,5 միլիոն դրամ, որից՝
- կենսաթոշակ – 11․111․520 դրամ,
- Գիտական կադրերի պատրաստման վճար (Մաշտոցի անվան մատենադարան) – 115․963 դրամ,
- Եկամուտ վարձակալությունից («Իմպրեսո» ՍՊԸ) – 1․200․000 դրամ։
Նրա դրամական միջոցները կազմել են 2010 դոլար։
Ալիսա Չիլինգարյան