Անահիտ Ավանեսյանի հրամանով հաստատվել է COVID-19 դեմ պատվաստումը հավաստող Հայաստանից դուրս ներկայացվող սերտիֆիկատի ձևանմուշը

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մայիսի 27-ին հրաման է ստորագրել, որով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումը հավաստող Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ներկայացվող սերտիֆիկատի (տեղեկանք) (այսուհետ՝ պատվաստման սերտիֆիկատ) ձևանմուշը։

Հրամանում նաև նշվում է․

Ընդունել ի գիտություն, որ պատվաստման սերտիֆիկատը լրացվում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզվով, պատվաստումն իրականացրած կազմակերպության անվանմամբ, բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող եռալեզու ձևաթղթով:

Առաջարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Համբարյանին, մարզպետարանների գլխավոր քարտուղարներին, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին (համաձայնությամբ)՝ ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ներկայացնելու համար պատվաստման սերտիֆիկատի տրամադրումը հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզվով, պատվաստումն իրականացրած կազմակերպության անվանմամբ, բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող եռալեզու ձևաթղթով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել