Էս էլեմենտար բանը չհասկացավ այդ մարդը․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վերջերս Ռոբերտ Քոչարյանը հակադարձեց իրեն՝ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատմության մեջ ամենախաղաղ 10 տարիները եղել են նրա կառավարման տարիները՝ հետևաբար ոչ մի պատերազմի կուսակցություն չկար, դա միֆ էր, և նրանք շատ խաղաղ ապրեցին 10 տարի, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց․

«Դուք կեսն եք ասում նրա ասածի։ Եվ ասում է՝ բոլոր առաջարկներն Ադրբեջանն էր մերժում այդ ժամանակ։ Բանալին այս արտահայտության մեջ է։ Ռոբերտ Քոչարյանը պիտի մտածեր, թե ինչու է Ադրբեջանը մերժում․ ուրեմն Ադրբեջանը վստահ էր, որ ժամանակն աշխատում է իր օգտին։ Էս էլեմենտար բանը չհասկացավ այդ մարդը։ Սա քաղաքական մտքի լրիվ բացակայություն է այդ հարցում։ Երբ որ վեճ ունես, անգամ մարդկային, պիտի մտնես դիմացինիդ կաշվի մեջ, հասկանաս՝ ինչն է իր մոտիվը։ Մոտիվը դա էր։ Եվ ժամանակը չաշխատե՞ց Ադրբեջանի օգտին․ այն էլ ինչպես աշխատեց։ Տնտեսապես նա հզորացավ, Հայաստանը թուլացավ։ Ադրբեջանը ժամանակակից բանակ ստեղծեց, մեր բանակը լավն էր, բայց փոքրացավ արտագաղթի պատճառով։ Շատ գաղտնքիներ կան, որ ես չեմ ասել մինչև հիմա։ Հիմա մեր բանակի թվաքանակն անգամ այն չէ, ինչ որ 1994-1995 թվականներին էր։ Մեղմ եմ ասում, անգամ զուտ թվաքանակը, զորակոչիկների թիվը։ Ինչի՞ վրա էր հույս դրել․․․ Նա պիտի հասկանար։ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չհասկացան սա։ Վազգեն Սարգսյանն էլ չէր հասկացել դա, որ ժամանակի վրա հույս դնել չի կարելի։ Այնքան պարզ բան է, որ ես նույնիսկ սկսել եմ վատ զգալ, որ այս բաները կրկնում եմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել