Արցախում Կարմիր խաչի միջազգային առաքելությունը ԱԻ պետական ծառայությանը նվիրաբերել է սակրավորական-ականազերծման նոր միջոցներ

Արցախում Կարմիր խաչի միջազգային առաքելությունը ԱԻ պետական ծառայությանը նվիրաբերել է սակրավորական-ականազերծման նոր միջոցներ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Այսօր՝ մայիսի 26-ին, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն է այցելել Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Բերտրան Լամոն և պայթյունավտանգ զինամթերքի վնասազերծման աշխատանքներ իրականացնող թիմին նվիրաբերել անհատական պաշտպանության հանդերձանքի 10 հավաքածու և մեկ մետաղափնտրիչ սարք:

Հանդերձանքը կպաշտպանի սակրավորներին չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի որոնողական, ինժեներահետախուզական և ոչնչացման աշխատանքներ իրականացնելիս:
ԿԽՄԿ կողմից այս նվիրաբերությունն արվել է աջակցելու ծառայությանը՝ հումանիտար ականազերծման շրջանակներում:

Գործընկեր կառույցի նվիրաբերությունն ընդունել են ծառայության ՔՊ շտաբի պետ Ֆելիքս Բաղդասարյանը, փրկարար ուժերի վարչության պետ Հրանտ Գասպարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել