«Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավոր առաջիկա ընտրություններին չեն մասնակցի

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Արտակ Մանուկյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չեն մասնակցի։

Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի հայրենակիցներ,

Ես չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։

Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր չկան, խնդրում եմ հարգել նաև իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ։

Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի հայրենակիցներ,

Քանի որ մի քանի լրատվամիջոցներ արդեն ուղղել են այս հարցը, ասեմ, որ չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «Իմ Քայլի» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։

Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ, խնդրում եմ հարգել իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»:

Հարկ է նշել, որ «Իմ քայլը» համամասնական ցուցակ գոյություն չունի, ինչպես իր հայտարարության մեջ նշել է Արտակ Մանուկյանը։ Համամասնական ցուցակ ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիրը», ինչը երևում է նաև Նիկոլայ Բաղդասարյանի գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել