Հովհաննես Սարուխանյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց

Երևանի ավագանին այսօր՝ մայիսի 25-ի, որոշում ընդունեց առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի, բժշկագիտության ոլորտում երկարամյա գիտամանկավարժական գործունեության և ունեցած ձեռքբերումների համար «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Վազգենի Սարուխանյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  Հովհաննես Վազգենի Սարուխանյանը ծնվել է 1938 թվականի մարտի 25-ին, Երևանում։

  • 1955-1961թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժկանխարգելիչ ֆակուլտետում:
  • 1961-1963թթ.՝ ՀՀ ԳԱԱ սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում՝ կլինիկական օրդինատուրա ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ:
  • 1988-2008 թթ. եղել է ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնի վարիչը: 2008-2011թթ.՝ ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր,
  • 2011թ.-ից՝ ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչը:
  • 2018թ. ամբիոնն անվանակոչվել է պրոֆեսոր Սարուխանյանի անունով:
  • 1987-2018թթ. զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության վիրաբուժության գլխավոր մասնագետի պաշտոնը:
  • 1987-2015 թթ. եղել է Հայկական վիրաբուժական ասոցիացիայի նախագահը:

Մինչ օրս Հովհաննես Սարուխանյանը ղեկավարում է «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների վիրաբուժական ծառայությունները: Անգնահատելի դերակատարում է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժածների և Արցախյան պատերազմում վիրավորների բուժման գործընթացում:

2007թ. Հովհաննես Սարուխանյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում, արժանացել է նաև մի շարք այլ պարգևների:

Հովհաննես Սարուխանյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Ա. Մուրադյանի, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ
Մ.Միրիջանյանի և Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Մ. Մանրիկյանի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել