Նիկոլ Փաշինյանի որոշմամբ տարեցների հիմնախնդիրներով զբաղվող նոր հանձնաժողով է ստեղծվել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 24-ին որոշում է ստորագրել, որի համաձայն տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Ստեղծել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ միջգերատեսչական հանձնաժողով):

2. Հաստատել՝

1) միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ՝

1) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.
2) միջգերատեսչական հանձնաժողովը տարվա ընթացքում իր կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկություն է ներկայացնում ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը:

4. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 20-Ա որոշումը»։

Անհատական հանձնաժողովի կազմը կարող եք տեսնել այստեղ, միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել