Կանխատեսվում են անոմալ շոգեր. Գագիկ Սուրենյան

Մայիսի 21-ին և 22-ին Հայաստանում կանխատեսվում են անոմալ շոգեր: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Մայիսի 21-ին Հայաստանում սպասվում է պատմական օդերևութաբանական երևույթ։ Արաբական անապատներից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև մայիսի 21-ը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով, մայիսի 21-ին հասնելով ռեկորդային ցուցանիշների։

Մանավորապես Արարատյան դաշտի և Երևանի հատվածում մայիսին երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1999թ. և 2020թ. մայիսի երրորդ տասնօրյակում՝ +35,1․․․+35,3 աստիճան, սակայն ըստ կանխատեսումների տվյալ գոտիներում մայիսի 21-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +36․․․+37 աստիճան։ Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով։

Ջերմաստիճանը կսկսի նվազել մայիսի 23-ից սկսած, որը կուղեկցվի նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել