63-ամյա տղամարդը դանակահարել է 38-ամյա համաքաղաքացուն. ՔԿ

2021թ. մայիսի 17-ին՝ ժամը 22:40-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նախաքննությամբ պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է  նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գյումրու Շիրակացու փողոցի շենքերից մեկի մոտ, 63-ամյա համաքաղաքացու  հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում:

63-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել