Ամենակարևորը, որ Ղարաբաղը պահենք հայկական, սա է մեր խնդիրը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ
Երեկ՝ մայիսի 16-ին, այցելել եմ Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ: Տեղերում բնակիչների հետ քննարկել ենք հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները, դրանց լուծմանն ուղղված անելիքները»։

Եղծահող համայնքում նախագահն ասել է՝ ամենակարևորը, որ Ղարաբաղը պահենք հայկական, սա է մեր խնդիրը:

«Պետք է բացառենք պատերազմը, խաղաղ կյանքի ճանապարհ մեզ որպես ուղեցույց ընտրենք, դա էլ մենք անում ենք: Մենք պետք է զրգացնենք մեր սոցիալ տնտեսական ծրագրերը, և այդ ծրագրերի իրականացման հետ միասին մտածենք ավելի հեռահար ծրագրերի մասին»,-ասաց նախագահը:

Նա նշեց, որ պլան կկազմեն 10-15 տուն կառուցելու համար, և պետք է այնպես անեն, որ 300-ից քիչ բնակչություն չլինի գյուղում:

Մեծ Շեն գյուղում ասաց, որ հաջորդ տարվանից սկսելու են ասվալտապատման աշխատանքներ:

«Մենք ցանկանում ենք այնպես անել, որ հին բնակիչները ետ գան, եթե չգան մենք պետք է վերաբնակեցնենք այդ տարածքները»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել