Ուզում եմ մի գաղտնիք բացահայտել․ Լևոն Տեր-Պետրոսյան

Այսօր՝ մայիսի 16-ին, Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում իր ելույթի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոյանը ինքն իրեն հարց ուղղեց, որ եթե այս ամենը գիտակցում էր 1998 թվականին և զգուշացնում էր, ապա ինչու՞ չդիմեց ժողովրդին և նախընտրեց հրաժարվել նախագահի պաշտոնից։ Պատասխանելով հարցին՝ ասաց․

«Նախեւառաջ, ժողովրդին բացեիբաց դիմել եմ «Պատերա՞զմ, թե խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով: Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում, իշխանության ներսում ձեւավորված խմբավորմանը հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությունը եւ ինձ զրկել քաղաքական ուժերի աջակցությունից: Այս առիթով ուզում եմ մի գաղտնիք բացահայտել:

Անշուշտ, իշխանության ներսում ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից: Շատերի՝ այդ թվում բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ: Աջակցության առաջարկ եմ ստացել նաեւ Ռուսաստանից՝ հանձին նախագահ Ելցինի, ինչի մասին վերջինս հրապարակավ հանդես է եկել իմ հրաժարականի հաջորդ օրը (տեսագրությունը կարող եք տեսնել համացանցում): Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները, կրկնում եմ՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել