Վրաստանն անօդաչուներ կարտադրի․ Aliq.ge

Հաշվի առնելով տարածաշրջանային ու միջազգային իրավիճակը` Վրաստանը նպատակ ունի անօդաչու թռչող սարքեր գնել, նաև Վրաստանում դրանց արտադրության համար պայմաններ ստեղծել:

Այս մասին ասել է պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն. գրում է Aliq.ge-ն։

«Անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով` զինված ուժերը մտադիր են անօդաչուներ ձեռք բերել, ինչպես նաև մեծացնել արտադրական կարողություները: Բանակցություններ են տարվում ՆԱՏՕ-ի երկրների հետ` տեխնիկական դետալները ճշտելու համար: Որակի և լիարժեք մատակարարում ապահովելու նպատակով`կարևոր է այս ուղղությամբ տեղական արտադրություն սկսել ու զարգացնել», — ասել է նախարարը:

Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի` այժմ բանակցություններ են տարվում նաև օտարերկրյա ընկերությունների հետ` Թբիլիսիի ռազմա-գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի բազայի վրա մեծ և ոչ մեծ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն հիմնելու մասով, այս տարի արդեն կստորագրվեն պայմանագրերը, իսկ արտադրության սկիզբը ծրագրվում է 2022-ին:

Հիշեցնենք` Վրաստանը 2021 թվականի վերջին մտադիր է նաև ամերիկյան M4 ինքնաձիգերի արտադրություն սկսել: Վրաց-իսրայելական ինքնաձիգները ևս արտադրվելու են «Դելտա» կենտրոնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել