Ռուսաստանի խաղաղապահ առաքելության զինծառայողները շարունակում են կատարել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի և Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության անվտանգության ապահովման, սննդամթերքի և տարատեսակ ապրանքների տեղափոխման խնդիրները: Վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, չեն արձանագրվել սադրիչ գործողություններ ռուս զինծառայողների դեմ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքում բազմակողմանի դիտորդություն իրականացնելու համար:
Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմն իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և խախտումների կանխման վարժանքներ: