Պուտինը և Էրդողանը քննարկել են Երուսաղեմում տիրող իրավիճակը. ТАСС

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Երուսաղեմում տիրող իրավիճակը և արաբա-իսրայելական հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը: Այս մասին հայտնում են ТАСС լրատվական գործակլությունից:

Թուրքիայի նախագահը նշել է, որ «Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումների նմանությունը կարևոր ուղերձ է:

Հիշեցնենք, որ Պաղեստինի անկլավի սահմաններին վերջին տարիների ամենամեծ սրացումը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Երեքշաբթի առավոտյան բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, նրանց 90% -ը կանգնեցվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ Գազայի հատվածից արձակված հրթիռների շուրջ մեկ երրորդը պայթել է Պաղեստինի անկլավում՝ մինչև Իսրայելի հետ տարանջատման ցանկապատ հասնելը։ Իսրայելցի զինվորականները պատասխանել են՝  խոցելով նշված հատվածում պաղեստինյան խմբավորումների 130 ռազմական թիրախներ՝ սպանելով 15 գրոհայինների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել