Ընտրակաշառք տալը կամ խոստանալն այլևս ծանր հանցագործություն է․ Վահագն Հովակիմյան

Մայիսի 7-ին ուժի մեջ է մտել ԱԺ կողմից ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որը խորհրդարանն ընդունել էր ապրիլի 28-ին։ Այս մասին հայտնում է պատգամավոր Վահագն Հովհակիմյանը։

«Ըստ այդմ,

1․ ընտրակաշառք տալը կամ խոստանալն այլևս ծանր հանցագործություն է։ Ի դեպ, կապ չունի ընտրակաշառքը դու անձամբ էս տվել կամ խոստացել, թե միջնորդի միջոցով է արել, էական չի ընտրակաշառքը ինչպես է ձևակերպվել՝ կատարողը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2․ նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը կամ խոչընդոտելը պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տար։

3․ Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ նյութապես շահագրգռելը քարոզարշավի ժամանակաշրջանում պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամկետով:

4. տեղամասային կենտրոնում կամ դրա տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամկետով:

Այս ամենն ինչու եմ գրում. բոլոր նրանք, ովքեր այս օրերին զբաղված են իրենց ընտրակեղծարարների հին բանդաները վերակենդանացնելու փորձեր կատարելով, թող հույս չունենան, և բախտները չփորձեն, պատժվելու են:

Հետո չասեք չենք զգուշացրել…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել