«Հոկտեմբերի 27-ի կրակոցների ծխից մինչև հիմա մեր ժողովուրդը խեղդվում է: Ես նրա օրոք մեծ դժվարություններ, զրկանքներ եմ տարել բանտերում: Ինքը պիտի հիշի իր արածը հայ ժողովրդի նկատմոմբ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր՝ մայիսի 10-ին, Ռոբերտ Քոչարյանի մասին այսպես արտահայտվեց ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նա ասաց, որ Սպարապետից հետո անպատրաստ են եղել պատերազմին մինչև այս իշխանությունները: Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում կարող էին Հադրութից մինչև Շուշի թունել անկացնել:
«Ես չեմ ասում Նիկոլ Փաշինյանը մեղավոր չի, Սասուն Միքայելյանը մեղավորի չի, բայց չի կարելի այն տարիների չարած գործը բարդել այսօրվա վրա: Ադրբեջանը պատրասվել էր պատերազմին, մենք էլ պիտի պատրաստվեինք, որ ինչ-որ հակահարված տայինք»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ բանակցային գործընթացը Փաշինյանը չի տապալել, այն դեռ նախորդ իշխանությունների օրոք էր հասել այս պահին:
Անդրադառնալով՝ Ռոբերտ Քոչարյանի խոսքին, որ իր մտքով չէր էլ անցնում, որ նորից կարող է իշխանությանը վերադառնալու հայտ ներկայացնել, Սասուն Միքայելյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի ընտրվելու հաջորդ օրը նրա մտքով անցել է վերադառնալ իշխանության:
«Սասուն Միքայելյանը պարտությունը չի ընդունում և պատրաստ է նորից հաղթել»,-նշեց ԵԿՄ նախագահը: