«Ծայրահեղ անընդունելի և դատապարտելի դեպք է տեղի ունեցել»․ Մարգարյան փողոցում չորս կենսունակ խոշոր ծառեր են հատել

Մայիսի 7-ի երեկոյան Մարգարյան փողոցում (Աջափնյակ) ծայրահեղ անընդունելի և դատապարտելի դեպք է տեղի ունեցել։ Որոշ մարդիկ, կոպտորեն խախտելով օրինականության և մարդկային պարկեշտության մասին պատկերացումները, չորս կենսունակ խոշոր ծառեր են հատել համայնքային տարածքում։

Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Օրինազանցները ենթադրաբար նպատակ են ունեցել զավթել տարածքը՝ հետագայում դրա վրա ինչ-որ տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։

Դեպքը արձանագրել են Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետները, ինչպես նաև՝ ոստիկանության ծառայողները։Այս վրդովեցուցիչ արարքին համարժեք իրավական գնահատական կտան իրավապահ մարմինները։Երևանի քաղաքապետարանը հետևողական է լինելու տարածքի բնական վիճակի վերականգնման հարցում։ Մասնավորապես, արդեն հանձնարարվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին՝ սեղմ ժամկետներում վերստին կանաչապատել և բարեկարգել հանրային տարածքը։

Հակահասարակական նման վարքագիծ դրսևորողները որևէ արդարացում կամ ներողամտություն չեն կարող ակնկալել քաղաքային իշխանությունից»,- նշել է Հակոբ Կարապետյանը։

Возможно, это изображение (на открытом воздухе и дерево) Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и на открытом воздухе)Возможно, это изображение (дерево и на открытом воздухе)Возможно, это изображение (дерево и на открытом воздухе)
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել