Հնարավոր է կարկուտ․ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝ մայիսի 02-03-ի օրվա երկրորդ կեսին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 05-06-ին՝ ժամանակ առ ժամանակ, 07-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Մայիսի 04-ին, 07-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝ մայիսի 02-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 03-04-ին առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 05-06-ին ժամանակ առ ժամանակ, 07-ին կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 03-04-ի, 07-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ, մայիսի 05-06-ին՝ 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 02-04-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, 05-06-ին կնվազի նույնքան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել