Միգուցե պարզվի, որ պատվաստումների հետ կապված թողարկվում է կանաչ անձնագիր կամ անձնագրում ինչ-որ նշում է արվում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 29-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պատվաստումների խնդրին։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ խոսք է գնում, որ չպատվաստված քաղաքացիները չեն կարողանալու ճամփորդել։ «Շատ շուտով ամբողջ աշխարհում որևէ ճամփորդության համար պարտադիր կլինի պատվաստումը։ Ես չգիտեմ՝ դա կլինի մեկ ամսից, թե մի շաբաթից, բայց որ 1-2 ամսվա ընթացքում որևէ երկիր թույլ չի տալու չպատվաստված որևէ անձի մուտք գործել իր տարածք՝ դա ակնհայտ է»,-ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ միգուցե պարզվի, որ պատվաստումների հետ կապված թողարկվում է կանաչ անձնագիր, կամ անձնագրի մեջ ինչ-որ նշում է արվում։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ պատվաստման ողջ ընթացքը էլեկտրոնային հարթակում գրանցվում է։  Քաղաքացիները կունենան իրենց կանար կոդով հավաստումը, որ պատվաստված են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել