Թշնամու տարածքում են հայտնվել 22 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի․ Ներքին Խնձորեսկի համայնքապետարան

Ներքին խնձորեսկի գյուղապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Այսօր՝ ժամը 13։00-13։30 ընկած ժամանակահատվածում, Ներքին Խնձորեսկի սահմանը պատահաբար հատել և թշնամու տարածքում են հայտնվել 22 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որոնք հնարավոր է եղել հետ վերադարձնել 2-րդ ԱՀԲ-ի հրամանատար,ն գնդապետ Ա․Մինասյանի, գյուղապետ Երվանդ Մալունցի, Վարդան Հարությունյանի՝ Ե.Մալունցի ընկերոջ և ռուս խաղաղապահների միջամտությամբ։

Դեպքի մասին իմանալով՝ համայնքի այլ գյուղապետեր նույնպես ժամանել են դեպքի վայր՝ սատար կանգնելու գյուղացուն: 17։43-ի դրությամբ՝ անասնատերերին՝ Սարդարյանների ընտանիքին, հետ են վերադարձվել սեփական՝ 22 գլուխ անասունները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել