Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխեցուն տեղափոխեցին հիվանդանոց․ իրավաբան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխեցուն տեղափոխեցին հիվանդանոց:
Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, թոքերը 40% ախտահարված վիճակում են գտնվում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքան իր էջում հրապարակել է Քննչական կոմիտեից մի քանի տեսանյութ ու գրել․ «Ժողովուրդ ջան, տեսեք, թե ինչպես են բերման ենթարկում քաջ ԳՈՐԻՍԵՑԻՆԵՐԻՆ։

Ձեռնաշղթայով, անհամաչափ ուժ կիրառելով և այդ ամենը ՔԿ-ի շենքում։

Ո՞ւր էր փախչելու ձեր կառույցից։

Խնդրում եմ հատկապես ուշադրություն դարձրեք, թե ի՜նչ հաճույքով են նկարում մարդուն նվաստացնելով տանելը»,-նշել է նա։

Տեսանյութերը՝ այստեղ։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին և 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում էր, որտեղ այցելել է տարբեր համայնքներ։ Այցի ընթացքում քաղաքացիները ճանապարհներ են փակել, բողոքի ակցիաներ իրականացրել, հայհոյանքներ հնչեցրել,բացականչել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և այլ արտահայտություններ։

Տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո քրեական գործ է հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հոդվածներով։

Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետին ու ոստիկանապետին հրահանգել է չմասնակցել խորհրդակցության, գնալ, զբաղվել քրեական գործով՝ միաժամանակ հույս հայտնելով, որ իրավապահները կոշտ կարձագանքեն տեղի ունեցածին, որ միջադեպի մասնակիցները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել