Երևան քաղաքում՝ ապրիլի 22-ին, 26-27-ին՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Ապրիլի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝ ապրիլի 22-ին, 26-27-ին՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Ապրիլի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/04/Texekagir-22_04_2021_2.png)