Կառավարական առանձնատան հավաքվածները ձվեր են ջարդել ամառանոցի մուտքի մոտ։
Նշենք, որ ակցիայից հետո ոստիկանները փորձեցին մի քանի քաղաքացու բերման ենթարկել, սակայն քաղաքացիները դիմադրում են։ Քաշքշոց սկսվեց, հավաքվածները սկսեցին վիրավորել ոստիկաններին, հայհոյել նրանց։
Ոստիկանները ուժ են կիրառում, փորձում են մեքենաներից հետ տանել քաղաքացիներին, որպեսզի բերման ենթարկվածներին տեղափոխեն ոստիկանական բաժին։ Իրավիճակը լարված է։
Իրավաբան․net-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ բերման ենթարկվածներին փորձում են «ազատել»։