Այսօր թալանել են մեր կացարանի կերի պահեստը․ «Դինգո» թիմ

«Դինգո» թիմը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!

Այսօր թալանել են մեր կացարանի կերի պահեստը։

Այդ քանակի կեր կարող են տանել միայն սովորականից էժան գնով “տակից” վաճառելու համար։

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ, եթե կպատահեք/կլսեք/կտեսնեք, որ որևէ տեղ, որևէ մեկին որևէ անհատ առաջարկում է չոր կեր (ամենայն հավանականությամբ անսովոր մատչելի գնով), անպայման տեղեկացնել մեզ։ Ձեր անձի գաղտնիությունը երաշխավորում ենք։

Խնդրում ենք բոլորին հնարավորինս տարածել, կեր վաճառողների նկատմամբ լինել ուշադիր ու ամեն կասկածելի բան պատահելիս մեզ անպայման տեղեկացնել։

Անտուն, հաշմանդամ, տուժված շների համար նախատեսված կերը թալանող, ՉԵՍ ՄԱՐՍԵԼՈՒ»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել