Ընթանում են Հակարի գետի վրա, Արցախը Հայաստանին Հանրապետությանը կապող, Բերձորի կամրջի վերակառուցման աշխատանքները:
Այս մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարության ֆեյսբուքյան էջը։
«Ընթանում են Բերձոր քաղաքի Հակարի գետի վրա կամուրջի վերակառուցման աշխատանքները։ Այն իրականացնում է «ԱՏՄ Ստրոյ» ՍՊ ընկերությունը։
Իրականացվել է ասֆալտբետոնե և հարթեցնող շերտի քանդում և վնասված հեծանների փոխարինում։
Ներկա դրությամբ փոխարինվել են վնասված ծածկի հեծանը և իրականացվում են երկաթբետոնե հարթեցման աշխատանքները։ Հետագայում կփոխարինվեն բազրիկները և կիիրականացվեն ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները։
Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին» – նշված է գրառման մեջ։