Ապրիլի 21-ին` ժամը 13:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Գայ համայնքում անցկացնելու է «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- նշված է հայտարարության մեջ: