Աղվան Չատինյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի

Երևանի ավագանին ապրիլի 20-ին նիստ կգումարի, որի ժամանակ Երևանի քաղաքապետի առաջարկությամբ որոշում կընդունվի հայ լեռնագնաց Աղվան Չատինյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին։

Որոշման մեջ նշվում է, որ Չատինյանը հայ լեռնագնաց է, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար»։

Աղվան Չատինյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի 60 և ավել տարի մարզչամանկավարժական գործունեություն ծավալելու կապակցությամբ, սերունդներ կրթելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում ունեցած մեծ ավանդի, երկարամյա անբասիր աշխատանքով Երևանի մարզական գործունեության, լեռնագնացության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական սպորտի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել