Անցյալ տարի մթնոլորտային տեղումների տարեկան քանակը կազմել է 538մմ, որը նորմայի 91%-ն է։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Մթնոլորտային տեղումների քանակը գերազանցել է սեզոնային նորման միայն գարնանը՝ կազմելով նորմայի 114%-ը: Ամռանը տեղումների քանակը պակաս էր նորմայից (նորմայի 90%-ը), իսկ ձմռանն ու աշնանը դիտվեց խիստ չոր եղանակ՝ տեղումների քանակը կազմեց նորմայի միայն 60%-ը:
Տեղումնառատությամբ աչքի ընկան ապրիլ և հուլիս ամիսները. ամսական քանակը կազմել է համապատասխանաբար նորմայի 154% և 120%։ Տեղումների սակավությամբ աչքի ընկավ հունվարը. գրանցվեց նորմայի 43% չափով տեղումներ։ Նորմայի մինչև 60% տեղումներ գրանցվեց հունիս և սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։
2020 թվականն աչքի ընկավ հորդառատ անձրևների առատությամբ. հունիսի 18-ին Վանաձորում (51մմ/4,5 ժամ), հունիսի 19-ին Շորժայում (41մմ/3 ժամ), հուլիսի 7-ին Գյումրիում (88մմ/3 ժամ) և օգոստոսի 23-ին Կապանում (34 մմ/ 5 ժամ) գրանցված ինտենսիվությամբ անձրևներ այս վայրերում և այս ժամանակաշրջանում երբևէ չեն դիտվել»,- ասված է հայտարարության մեջ:
![May be an image of map և տեքստը](https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.6435-9/174800330_2732183530363659_4652432762279389959_n.jpg?_nc_cat=108&ccb=1-3&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=_vd7I4GdpIsAX8K8Usd&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=e97abe4c61922f8cf905dc6a8785df8a&oe=60A081E1)
![May be an image of map և տեքստը](https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.6435-9/174553570_2732183583696987_7003383727590868807_n.jpg?_nc_cat=108&ccb=1-3&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=WsXvAbqghPoAX9kY3j8&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=b5ad27845554ecbdd69556647433b8b2&oe=609D90D9)
![May be an image of map և տեքստը](https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.6435-9/174067261_2732183540363658_6160111135916551480_n.jpg?_nc_cat=105&ccb=1-3&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=Z4krXirEQ_AAX_v4Zq7&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=1bfb668ecd163f06e2bcb4d30ed0613b&oe=609E8792)