Պլանավորում ենք նոր ատոմակայան ունենալ, բանակցում ենք ՌԴ գործընկերների հետ․ նախարար

Ազգային ժողովում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ նախատեսվում է նոր ատոմակայան կառուցել։

«Այո, պլանավորում ենք նոր Ատոմակայան ունենալ, այո, բանակցում ենք ՌԴ գործընկերների հետ։ Այսօր կամ վաղը կվերադառնան Ատոմակայանի տնօրենը և ՏԿԵ փոխնախարարը, ովքեր այցով գտնվում են ՌԴ-ում»,-նշել է նա։

Պապիկյանի խոսքով՝ առաջարկներ կան նաև այլ երկրներից։

«Ես ինքս Արաբական միացյալ էմիրություններում մասնակցել եմ ցուցադրության, որտեղ փորձել եմ հասկանալ՝ կան արդյոք աշխարհում այս պահին փոքր մոդուլյար ռեակտորով կայաններ։ Դրանք կան, պարզապես բոլորը ջրի վրա են, հողային հիմքի վրա ոչ մի երկիր դեռ չունի։ Իրենց նախագծերը բոլորը պատրաստակամություն են հայտնել ուղարկելու, մենք էլ պատրաստակամություն ենք հայտնել բոլորի առաջարկությունները լսելու։ Եթե շահավետ առաջարկներ լինեն, կարող ենք քննարկել։ Բայց մենք ելնում ենք նրանից, որ մեր ռազմավարական գործընկերոջ հետ այս հատվածում ունենք հաջողություններ, և կարծում ենք, որ փորձված թանն ավելի ճիշտ է այս փուլում»,- ասել է նա։

Անդրադառնալով Ատոմակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելուն, նա ասաց․ «Երբ ասում են՝ առաջին անգամ աննախադեպ երկար ժամկետով կանգնել է, դա մեր կառավարությունից չէ, որ կանգնելու է։ Դա կախված է նրանից, որ շինարարական աշխատանքները պարզապես այդ էտապում են»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել