Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը 27 տարեկան է:
Այս մասին հայտնում են ԵՊՀ ՈՒԽ-ից։
Ուսխորհրդի նախագահության որոշմամբ՝ ՈՒԽ 27-ամյակին Ուսանողական խորհրդի ոսկե մեդալ է շնորհվել 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանին։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Տեսեք նաև Գևորգի մասին պատմող տեսանյութը․