Նախարարությունը՝ AstraZeneca պատվաստանյութից մահացության դեպքի վերաբերյալ լուրերի մասին

Անդրադառնալով Hayeli.am-ի տարածած «Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդ է մահացել» վերտառությամբ հոդվածին, առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է:

«Գերատեսչությունը հորդորում է լրատվամիջոցին զերծ մնալ սուտ լուրեր տարածելուց։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա» (AstraZeneca, ChAdOx1 S (recombinant)) պատվաստումները մեկնարկել են ապրիլի 13-ին։

Հանրապետությունում ապրիլի 14-ին, երկու օրվա կտրվածքով, իրականացվել է 60 անձի պատվաստում: Բոլորի ինքնազգացողությունը բավարար է, և լուրջ հետպատվաստումային բարդություններ չեն գրանցվել։

Լրատվամիջոցն այս անդրադարձով տարածում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում վախի մթնոլորտ ձևավորելու և պատվաստումային գործընթացը տապալելու նպատակով։

Առողջապահության նախարարությունը մտադիր է դիմել ԱԱԾ և ոստիկանություն’ նման ստահոդ տեղեկություններով հասարակությանը մոլորեցնելու նպատակը պարզելու համար»,-նշվում է նախարարության հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել