Այս պահին ունենք 3621 զոհ, եթե այլ բան չփոխվի այդ թիվը կլինի մոտ 4000. Նիկոլ Փաշինյան

«Եթե անկեղծ ասեմ, շատ ծանր է զոհերի թվաբանություն անել, բայց այնուամենայնիվ, հասկանում եմ, որ հանրությանը պետք է տալ տեղեկատվություն»,- այս մասին պատգամավոր Կարապետ Մխչյանի զոհերի թվի հետ կապված հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

«Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ, մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված մենք ունենք 3621 զոհ եւ անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և ավելի քան 100 նույնականացված մարմին: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են: Կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ արդյունքներին եւ իրենք իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն, չնայած մենք պատրաստակամությունն ենք հայտնում նման դեպքերում պետական միջոցներով իրականացնել»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ եթե այլ բան չփոխվի զոհերի թիվը կլինի մոտ 4000: Զոհերի թվի մասին հայտարարությունից հետո վարչապետը և պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել