Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ հունվարի 11-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանի և Նաիրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Արարատի, Արտաշատի, Թալինի, Արթիկի, Անիի, Աշոցքի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Փակ է Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը (առկա է մերկասառույց)։
Շիրակի մարզում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ, Վարդենիս քաղաքներում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։