Բանակի մատակարարումները՝ հեղափությունից թե՛ առաջ, թե՛ հետո, ուղեկցվել են կոռուպցիայով․ Փաշինյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանակում համակարգային կոռուպցիա չի եղել, եթե նույնիսկ եղել է:

«Կամովոր եմ եղել ապրիլյան պատերազմում և շփվել եմ Զինված ուժերի հետ ամենաբարձր մակարդակով և ասվել է, որ ամենամեծ պրոբլեմը սպայական աշխատանքի գրավչության հարցն է, որովհետև ստանում են ցածր աշխատավարձ: Մենք եկել ենք, մեկ տարվա ընթացքում բանակի աշխատավարձերը էականորեն ավելացրել ենք, սպայական շերտ կա, որոնց մեկ ամսվա կտրվածքով 50-60 հազար դրամ աշխատավարձ է բարձրացվել»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ իրենք բանակին մատակարարել են ամեն ինչ, սնունդ, հագուստ. «Սննդի համակարգի բարեփոխումը կարծում եմ իրեն արդարացրել է»,-նշեց նա:

Վարչապետն ասաց, որ ձեռք են բերել ժամանակակից զենքեր:

«Պատերազմ հրահրող ամենամեծ գործոնը եղել է այն, որ հակառակորդը տեսել է, որ  Հայաստանի Հանրապետությունը որակապես դառնում է այլ կարգի պետություն: 2019 թվականը միայն մենք չենք տեսել, իրենք էլ են տեսել ՀՀ-ում տեղի ունեցող խորը բովանդակային և համակարգային փոփոխությունները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել