«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանակում համակարգային կոռուպցիա չի եղել, եթե նույնիսկ եղել է:
«Կամովոր եմ եղել ապրիլյան պատերազմում և շփվել եմ Զինված ուժերի հետ ամենաբարձր մակարդակով և ասվել է, որ ամենամեծ պրոբլեմը սպայական աշխատանքի գրավչության հարցն է, որովհետև ստանում են ցածր աշխատավարձ: Մենք եկել ենք, մեկ տարվա ընթացքում բանակի աշխատավարձերը էականորեն ավելացրել ենք, սպայական շերտ կա, որոնց մեկ ամսվա կտրվածքով 50-60 հազար դրամ աշխատավարձ է բարձրացվել»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ իրենք բանակին մատակարարել են ամեն ինչ, սնունդ, հագուստ. «Սննդի համակարգի բարեփոխումը կարծում եմ իրեն արդարացրել է»,-նշեց նա:
Վարչապետն ասաց, որ ձեռք են բերել ժամանակակից զենքեր:
«Պատերազմ հրահրող ամենամեծ գործոնը եղել է այն, որ հակառակորդը տեսել է, որ Հայաստանի Հանրապետությունը որակապես դառնում է այլ կարգի պետություն: 2019 թվականը միայն մենք չենք տեսել, իրենք էլ են տեսել ՀՀ-ում տեղի ունեցող խորը բովանդակային և համակարգային փոփոխությունները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում