Էդ ո՞նց եք եկել էդտեղ նստել, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք. Փաշինյանի կոշտ արձագանքը՝ նախկին իմքայլական պատգամավորի հարցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո պատգամավորները ոտքի կանգնեցին, ծափահարեցին։ Պատգամավոր Գոռ Գևորգյանը նշեց, որ ամաչում է այդ ծափերի համար։

«Որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր, ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, չվերադարձած, գերեվարված հայրենակիցներ ու դեռ չխնկարկված գերեզմաններ։ Դուք պետք է ձեր թիմակիցներին գոնե փորձիք սաստել»,-ասաց պատգամավորը՝ վարչապետին։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե դուք ամաչում եք, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Հայաստանի Հանրապետության, Արցախի ապագային, դա ձեր պրոբլեմն է և ձեր շուրթերից «ձեր թիմակիցները» արտահայատությունը շատ խորհրդանշական է հնչում։ Էդ ո՞նց եք եկել էդտեղ նստել, ընդհանրապես, էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք։ Ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում, դուք, կներեք, եթե օգտագործում եք՝ «ձեր թիմը» հարցը, դուք ընդհանրապես էդտեղ նստած հարց տալու իրավունք չունեիք և ես ձեզ ասում եմ, որ չունեք էդ իրավունքը։ Ես ձեր հարցերին չեմ պատասպանում, հարկ չեմ համարում պատասխանել, նույնիսկ չեմ լսել։ Այո, մենք ծափահարում ենք բոլոր էն մարդկանց, ովքեր հավատում են Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի ապագային և մենք ծնկաչոք ենք հիշատակում մեր նահատակներին։ Էդ ձեր էժան գործելակերպը՝ հղումներ անելով, դադարեցրեք։ Մի հատ հիշեք, թե որտեղից եք եկել, ոնց եք եկել։ Մի հատ արագ ձեզ ինքնահայեցման ենթարկեք»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Նա նշեց, որ թեպետ պատերազմի մասին շատ է խոսվել, բայց պատեհ է համարում պատերազմի վերաբերյալ մի շարք շահարկումների, ապատեղեկատվությունների ու մի շարք հարցերի պատասխաններ տալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել