«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պարզաբանում են, թե ինչո՞ւ ծափահարեցին

Պատագամով Արման Եղոյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ծափահարություններին լրագրողների հետ զրույցում ասաց, որ խուսափում է պատասխանել, թե ինչի համար ծափահարեց. «Շատ ավելի կարևոր հարցեր կան»,-նշեց նա:

Շիրակ Թորոսյանն էլ ասաց, որ լավ մտքերի գաղափարների համար էր ծափահարում. «Մենք ասյսօր մի լավ առիթ էլ ունեցանք ծափ տալու, դա եզդիների Նոր տարին էր»,-նշեց նա:

Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց՝  ծափահարում էր, որ լրագրողներն իրեն այդ հարցը տային:

Հովհաննես Իգիթյանն ասաց, որ դահլիճը ողջունեց վարչապետի այն խոսքը, որ Արցախում ապագա կա: «Դա շատ կարևոր է, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովրդի համար, որովհետև մենք բոլորս միասին պետք է այնպես անենք, որ Արցախում ժողովուրդը երաշխիք զգա, որ այնտեղ կարելի է ապրել, ընտանիք կազմել և զարգանալ»,-նշեց նա:

Վարչապետն իր ելույթում ասաց. «Քոչարյան-Սարգսյան զույգը 1998 թվականին՝ Ղարաբաղի հարցն օգտագործելով իշխանության հասնելու համար, 20 տարվա ընթացքում տանուլ է տվել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, առաջին Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, հայ ժողովրդի բոլոր զրկանքները տանուլ են տվել, խուրդել են, մանրել են Բադեն-Բադեններում, հունական կղզիներում առանձնատներ կառուցելով, փարիզներում ու հռոմներում հյուրանոցներ ու առանձնատներ կառուցելով ու ձեռքբերելով»։

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ։

Նա նշեց, որ ՀՀ նախկին նախագահները ոտքի վրա զինվորի կենացը խմելով, զինվորի հացը գողանալով՝ տանուլ են տվել բանակաշինության հարցը, դիվանագիտության հարցը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Նա նշեց, որ թեպետ պատերազմի մասին շատ է խոսվել, բայց պատեհ է համարում պատերազմի վերաբերյալ մի շարք շահարկումների, ապատեղեկատվությունների ու մի շարք հարցերի պատասխաններ տալու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել