Նիկոլ Փաշինյանը՝ Լելե Թեփեի օպերացիայի մասին

«Լելե Թեփեյի օեպացիայի առաջարկն արել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու իրականացումը արել է գեներալ և որոշումը կայացրել է գեներալ: Այո՛, այդ քննարկումների մի հատվածին ես ներկա եմ եղել, ես մոդերացիա եմ արել խոսակցությունը և կարծիք ընդհանրապես չեմ հայտնել՝ դա լավ տարբերակ է, թե՞ վատ»,-այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ  պատգամավոր Թագուհի Թովմասյանի հնչեցրած հարցերին ի պատասխան` ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի բոլոր դրվագները պետք է քննվեն և պետք է լինի օբյեկտիվ քննություն:

Պատգամավորը նաև անդրադարձել էր Մարտունի 3-ի զինվորների 73 ծնողների պահանջներին, ըստ որի նրանք ցանկանում են տեղեկանալ, թե ինչ պայմաններում են զոհվել իրենց երեխաները: Նշենք, որ ծնողները նաև մեղադրում են Ջալալ Հարությունյանին:

Այս դեպքի մասին Վարչապետն ասաց. «Այդ ձեր ասած դրվագով մենք ունենք կալանավորված անձ, բայց էլի բախվել ենք պրոբլեմների և այդ անձը դատարանի կողմից ազատ է արձակվել: Չգիտեմ դա պրոբլեմ է, թե արդարադատություն, դա հետո կերևա»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել