Հանցագործությունների մի ամբողջ «փունջ»

Դավիթ Անանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այլ հանցանքը թաքցնելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է սպանություն, նույն նպատակով և եղանակով կատարել է երկու և ավելի անձանց սպանության փորձ, իր եղբայրներ Ռուսլան և Գևորգ Անանյանների հետ, առանձնապես խոշոր չափերի բենզին և ղիզելային վառելանյութեր գողանալու նպատակով ստեղծել են կայուն, կազմակերպված խումբ, որից հետո ՀՀ տարբեր մարզերում գործող բենզալցակայաններից գաղտնի հափշտակել՝ գողացել են առանձնապես խոշոր չափերի բենզին և դիզելային վառելանյութ, ինչպես նաև, նա դիտավորությամբ վնասել է ուրիշի գույքը, ապօրինի կերպով ձեռք բերել, պահել, կրել է հրազեն հանդիսացող ատրճանակ և փամփուշտներ, ինչպես նաև կատարել է սուտ մատնության դրդչություն։

Գևորգ Անանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա այլ հանցանքը թաքցնելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է սպանության օժանդակություն, նույն նպատակով և եղանակով երկու անձանց սպանության փորձի օժանղակություն, իր եղբայրներ Դավիթ և Ռուսլան Անանյանների հետ, առանձնապես խոշոր չափերի բենզին և դիզելային վառլանյութ գողանալու նպատակով, ստեղծել են կայուն, կազմակերպված խումբ, որից հետո ՀՀ տարբեր մարզերում գործող բենզալցակայաններից գաղտնի հափշտակել՝ գողացել են առանձնապես խոշոր չափերի բենզին և դիզելային վառելանյութ, ինչպես նաև, նա դիտավորությամբ վնասելէ ուրիշի գույքը:

Կոլյա Մաիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ, նա կատարել է ծանր հանցագործության նախապես չխոստացված պարտակում:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել