Սևանա լճի մակարդակը ապրիլի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով

Սևանա լճի մակարդակը ապրիլի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.67մ (11.04.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 20սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 15սմ-ով։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«Արփա-Սևան ջրատարով ապրիլի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 5.951մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից ապրիլի 11-ը ներառյալ՝ 40.565մլն. մ³»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել