Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը այսօր «արյունոտ» ակցիա է անցկացրել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի դիմաց։
Իր հայտարարության մեջ նա նշեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի դիմել Երևանի «քույր» քաղաքների քաղաքապետերին, որպեսզի վերջիններս դատապարտեն Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները Արցախում և նպաստեն գերիների վերադարձին։
Ելույթից հետո Աղեկյանը գետնին նետեց Հայկ Մարուքյանի և Երևանի ավագանու անդամների ստվարաթղթե պատկերները։ Այնուհետև դրանց վրա արնանման հեղուկ լցրեց։
Մանրամասն՝ տեսանյութում։